Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը խոստանում է կառավարության առջև տնտեսական աճի բարձր ցուցանիշ դնել

Նիկոլ Փաշինյանը խոստանում է կառավարության առջև տնտեսական աճի բարձր 
ցուցանիշ դնել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ նոր ձևավորված կառավարության առջև տնտեսական աճի բարձր ցուցանիշի ապահովում է դրվելու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ տնտեսության առաջընթացի շուրջ լավատեսական սպասումներ կան, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ սպասումները իրականություն դարձնելու համար: «Մենք ունեցել ենք մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել: Հիմա մենք արագ այդ հնարավորությունները կընդլայնենք, որպեսզի մարդիկ ներդրումների ձևով արձագանքեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ կառավարությունն արդեն սկսել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու աշխատանքները. առաջիկայում կմեկնարկի նաև փոփոխությունները կյանքի կոչելու գործընթացը: «Օրակարգում միայն ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հարցը չէ: Կքննարկենք, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե վերջին օրերին հանրապետության տարածքում ընթացող ցտարբեր ցույցերը սաբոտաժ են` Փաշինյանն ընդգծեց, որ սաբոտաժի ոչ մի տարր չի տեսնում և նման բան չի կարող լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]