Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների 
բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով  դատական նիստը հետաձգվեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասով քննվում են Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործերը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալների բացակայության պատճառով:

«Դատարանը որոշեց Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի կարգով գործի քննությունը հետաձգել ամբաստանյալների բացակայության պատճառով: Ինձ տեղեկացրել են, որ ուղեկցող գումարտակը գտնվում է շրջափակման մեջ և հնարավորություն չունի որևէ ամբաստանյալի ներկայացնել դատարան», -ասաց Գաբրիելյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]