Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Մակարյանը նոր կառավարության կազմում շատ երիտասարդների առկայությունը խնդիր չի համարում

Ռոբերտ Մակարյանը նոր կառավարության կազմում շատ երիտասարդների 
առկայությունը խնդիր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը որևէ խնդիր չի տեսնում, որ նոր ձևավորված կառավարության կազմում շատ են երիտասարդ կադրերը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մակարյանն ընդգծեց, որ ինքը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 28 տարեկան հասակում և որևէ խնդիր չի տեսնում: «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության պայմաններում երիտասարդները կարող են շատ լավ կատարել իրենց աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Հարցին, թե շարունակելո՞ւ է աշխատանքը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում, Մակարյանը պատասխանեց. «Մենք երեկվանից աշխատում ենք: Այս պահին աշխատում ենք կառավարության ծրագրի վրա, որն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը»:

Ռոբերտ Մակարյանն ընդգծեց, որ նոր նախարարի կողմից իրեն ուղղված ուղղակի կամ անուղղակի ակնարկ հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ չի եղել:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Իգնատի Առաքելյանին փոխարինել է ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, ով նախորդ կառավարության պաշտոնավարման ընթացքում զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]