Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրաքի ընտրություններում շիա արմատականների դաշինքն առաջատարն Է 19 նահանգներից վեցում. Al Mayadeen

Իրաքի ընտրություններում շիա արմատականների դաշինքն առաջատարն Է 19 
նահանգներից վեցում. Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատական շիա քարոզիչ Մուքթադա աս Սադրի կողմնակիցները, որը գլխավորում Է «Աս Սայրուն» ընդդիմադիր դաշինքը, առաջատարն են Իրաքի 19 նահանգներից վեցում: Այս մասին, ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ երկրի 10 տարածաշրջաններում քվեների հաշվարկից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աս Սայրունի» ակտիվիստները, դատելով ըստ նախնական հաշվարկների, Բաղդադում նվաճել են պատգամավորական տեղերի մեծամասնությունը, նրանք քաղաքի փողոցներում տոնում են իրենց հաղթանակը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ առայժմ երկրորդ տեղում Է գտնվում «Ֆաթհ» մյուս ընդդիմադիր դաշինքը՝ տրանսպորտի նախկին նախարար եւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ազդեցիկ հրամանատար Հադի ալ Ամիրիի գլխավորությամբ, երրորդ տեղում՝ «Օրենքի պետությունն» Է, որն առաջնորդում Է փոխնախագահ եւ կառավարության նախկին ղեկավար Նուրի ալ Մալիքին:

Չնայած վեց նահանգներում ընդդիմության հաջողությանը, Al-Hadath հեռուստաալիքի կանխատեսմամբ՝ պատգամավորական տեղերի մեծամասնությունը՝ 328-ից 60-ը, բաժին կհասնի «Նասր» դաշինքին՝ գործող վարչապետ Հեյդար ալ Աբադիի գլխավորությամբ: «Սայրունի» եւ «Ֆաթհի» ընդդիմադիրներին հեռուստաալիքը հատկացնում Է համապատասխանաբար 51 եւ 39 տեղ, «Օրենքի պետություն» կոալիցիային՝ 23 տեղ:

Սուննիների տարածաշրջաններում, դատելով ըստ քվեների նախնական հաշվարկի, առաջատարներն են «Քարար ալ Իրաք» եւ «Ալ Վաթանիա» դաշինքները՝ փոխնախագահներ Ուսամա ան Նուջեյֆիի եւ Այադ Ալաուիի գլխավորությամբ: Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 12-ին երկրի 18 նահանգներում: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել Է քաղաքացիների 44,5 տոկոսը: Իշխանության օրենսդիր մարմնի տեղերին հավակնում Էին 320 կուսակցությունների, քաղաքական դաշինքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ թեկնածուներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]