Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը Իրանի համար օգտակար գործարք կնքելու ցանկություն է հայտնել

Թրամփը Իրանի համար օգտակար գործարք կնքելու ցանկություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի լավ գործարք կնքել Իրանի հետ, որը օգտակար կլինի այդ երկրի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը: «Նախորդ վարչակազմի՝ ազգային անվտանգության հետ կապված խոշոր սխալների մեծ թվաքանակի մեջ ամենավատը Իրանի միջուկային աղետալի գործարքն էր, որն օգնեց Իրանին մոտենալ միջուկային զենքին եւ, ի վերջո, շատ արագ ձեռք բերել այն»,- Ինդիանայի կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է  Թրամփը՝ հավելելով, որ  Մերձավոր Արեւելքի երկրները, որոնք ունեն գումարներ, հանկարծ կսկսեն ամենուր միջուկային զենք ստանալու ուղիներ փնտրել, ինչը կբերի աղետի:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝գործարքը ռեժիմին տվեց միլիարդավոր դոլարներ, 150 միլիարդ դոլար եւ 1,8 միլիարդ դոլար կանխիկ, որոնք կօգտագործվեն Մերձավոր Արեւելքը սպանելու եւ ոչնչացնելու համար:

«Այս ամենի հետ մեկտեղ, մենք դնում ենք Իրանի դեմ ամենաբարձր, ամենաուժեղ պատժամիջոցները: Եվ հույս ունեմ, որ  կարող եմ նրանց հետ գործարք կնքել, լավ գործարք, որը ձեռնտու կլինի Իրանի համար, բայց մենք չենք կարող թույլ տալ միջուկային զենք ունենալ »,-հայտարարել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]