Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դմիտրի Մեդվեդևը կշարունակի գլխավորել Ռուսաստանի կառավարությունը

Դմիտրի Մեդվեդևը կշարունակի գլխավորել Ռուսաստանի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դմիտրի Մեդվեդևին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը կողմ է քվեարկել 374, դեմ՝ 56 պատգամավոր:

Պետական Դումայում Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հաստատելու քվեարկությունը բաց է անցկացվել: Պետդումա է ժամանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկայացրել է Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նա հիշեցրել է, որ Դմիտրի Մեդվեդևը երկրի կառավարությունը գլխավորել է բարդ տարիների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]