Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին փակ ցուցադրությամբ կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտում հայկական մշակումներ

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին փակ ցուցադրությամբ կներկայացվեն 
ռազմարդյունաբերական ոլորտում հայկական մշակումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Նրա խոսքով` մարտի 29-31-ին Երեւանում կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսում փակ ցուցադրությամբ  կցուցադրվեն նշված մշակումներն ու լուծումները: «Ներկայացված են լինելու ամենավերջին մշակումները:  Մի շարք նմուշներ, որոնք մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինի նաեւ բաց մասում»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե հայկական քանի ընկերությունների հետ են ներկայում համագործակցում, Դավիթ Փախչանյանը նշեց, որ  թիվն  անցնում են մի քանի տասնյակից: «Մասնավորապես, 34 ընկերություն, որոնք բոլորն են ներկայացված լինելու ցուցահանդեսում»,-հավելեց նա:  

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով ներկայացված կլինեն, Հայաստանից բացի, ևս 14 երկրի 30 ընկերություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]