Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Տեղի է ունեցել բնապահպանական  ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող  բնապահպանական  ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը կայացել է դեկտեմբերի 7-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով էկոմշակույթի ձևավորումը՝ հուշագիր էր ստորագրվել  ՀՀ բնապահպանության  նախարարության և Հայաստանի նկարիչների միության  միջև։    «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Կազմակերպվել  է  նկարիչների այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց,  «Ջրվեժ» անտառպարկ։ ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ  որոշվել է  անցկացնել նաև բնապահպանական ցուցապաստառների մրցույթ։ Մրցույթին  մասնակցել  է  26 նկարիչ` ներկայացնելով  50 աշխատանք։ Ստեղծվել է  մրցույթի արդյունքների ամփոփման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են   ներկայացուցիչներ Հայաստանի նկարիչների միությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից։ 

Բնապահպանական ցուցապաստառների մրցույթում ուշագրավ աշխատանքներ  ներկայացնելու  համար 20 մասնակից պարգևատրվել է ՀՀ  բնապահպանության նախարարության  շնորհակալագրով։

Մրցութային հանձնաժողովի կողմից մրցանակների արժանացած 6 մասնակիցներ արժանացել են դրամական պարգևների։

Շնորհավորելով մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկարիչների միությանը մրցույթի կազմակերպման համար` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու բնությունն ու էությունն է, եթե նա ներդաշնակ չէ իր բնության և էության հետ` չի կարող ստեղծել, արարել և ընդհանրապես գոյատևել և զարգանալ: Եթե դու սպառողական հոգեբանությամբ ես մոտենում` բնությունը պատժելու է, եթե դու այն դիտարկում ես որպես քո էության մի մասը, այն միջավայրը որտեղ դու և քո սերունդները պետք է կարողանան արարել և առաջ գնալ, ապա բնությունը կտա քեզ այդ հնարավորությունը»: ՀՀ բնապահպանության նախարարը հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը, ինչը նախադրյալներ է ստեղծել նման միջոցառումների շարունակականության համար: «Եթե ոչ նկարիչները, ապա ով պետք է ստեղծագործության լեզվով ներկայացնի բնապահպանական հիմնախնդիրները»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և վստահություն հայտնել, որ հանրապետությունում տերեծվելիք ցուցապաստառներով հասարակությունը մասնակից է լինելու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը` ոլորտի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և կարևորել ցուցապաստառի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման առաջին փորձը:

Միջոցառման ընթացքում ծավալվել է մրցութային հանձնաժողովի անդամների կարծիքների քննարկում, շնորհակալալական խոսքով հանդես են եկել մրցանակակիրները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]