Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև այնտեղ այցելողներին. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև 
այնտեղ այցելողներին. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի թիվս մեկ տասնյակից ավելի պատճառների, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության քարոզչության քաղաքականության որդեգրումը: «Ադրբեջանն աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը, Ադրբեջանը շարունակում է հետքայլ կատարել և ուժի կիրառմամբ խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]