1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է: 

Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում:

Հիշեցնենք, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը մշակել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն՝ Հայաստանի ճարտարապետների միության հետ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]