1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՅԴ-ն վստահում է կառավարության բարեփոխումներին, «Ծառուկյանն» ու «Ելքը» դեմ են բյուջեին

ՀՅԴ-ն վստահում է կառավարության բարեփոխումներին, «Ծառուկյանն» ու «Ելքը» դեմ 
են բյուջեին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը համարում է տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող և որոշ չափով գոտիները ձգելու փաստաթուղթ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կա վստահություն կառավարության նախաձեռնած բարեփոխումների հանդեպ, և լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա համար նախատեսած տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և թույլ կտան այնպիսի հիմքեր ստեղծել, որոնք կդառնան սոցիալական լարվածությունը մեղմելու, երկիրը որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ, գիտակցելով բյուջեի ծանրաբեռնվածությունը և լարվածությունը, ՀՅԴ խմբակցությունը սահմանափակ առաջարկներ է ներկայացրել: «Այս ընթացքում քննարկել ենք կառավարության հետ: Վստահ ենք, որ այն առաջարկները, որոնք հրատապ են, վերաբերում են սահմանամերձ շրջաններին, 2018թ. բյուջեով կամ դրա շրջանակներից դուրս հնարավոր կլինի իրականացնել: Այնպես որ մեր վստահությունը շարունակվում է, և մենք ակնկալում ենք ավելի լուրջ բարեփոխումներ»,- եզրափակեց Վարդանյանը:

 «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ կքվեարկեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության գործունեությունը իրեն չի արդարացրել, քանի որ արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ պայքարը, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու քայլերը բավարար չեն: «Կառավարության գործունեությունը իրեն չի արդարացրել, հետևաբար, «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2018թ. պետական բյուջեի նախագծին»,- ասաց Զոհրաբյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին: «Քանի որ մենք հավատում ենք փոփոխություններին և քանի որ մեզ համար անընդունելի են այս կառավարության գործունեությունն ու մոտեցումները, մենք դեմ ենք քվեարկելու 2018թ. պետական բյուջեի նախագծին»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]