Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական կողմը եւս մեկ անգամ ցույց է տալու սահմանին լարվածության նվազեցմանն ուղղված իր պատրաստակամությունը. քաղաքագետ    

Հայկական կողմը եւս մեկ անգամ ցույց է տալու սահմանին լարվածության նվազեցմանն 
ուղղված իր պատրաստակամությունը. քաղաքագետ

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանական կողմը պետք է  ներկայացնի  իրական պատրաստակամություն՝ հետեւելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում կատարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմը եւս պետք է քաղաքական կամք դրսեւորի:

«Կարծում եմ, համանախագահների հետ առաջիկա հանդիպմանը եւս մեկ անգամ շեշտվելու է այն հանգամանքը, որ նախագահների հանդիպումից հետո ի հայտ է եկել այն ընկալումը, թե անհրաժեշտ է նվազեցնել լարվածության աստիճանը, սակայն դա պետք է անել ոչ միայն խոսքերով, այլեւ կոնկրետ գործողություններով: Հայկական կողմը եւս մեկ անգամ ցույց կտա իր ողջ պատրաստակամությունը՝ գնալ դեպի իրավիճակի լարվածության նվազեցում եւ հետեւել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել նախկինում: Խոսքը հետաքննական մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացմանը հատկապես շփման գծում»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովի կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ առաջիկայում հայկական կողմը փոխանցի իր դիրքորոշումը, որն իր մեջ կպարունակի Արցախին բանակցային գործընթացի մեջ ներգրավելու հարցը:

Քաղաքագետը,  որպես ընթացիկ տարվա  դրական գործոն, դիտարկեց, թերեւս, այն, որ սահմանային լարվածությունը չհասավ այն աստիճանի, որ կրկնվեին նախորդ տարվա դեպքերը:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]