1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին

ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն դրամը՝ 2018 թվականին:

«Ընկերության ֆինանսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են կազմակերպչական միջոցառումներով: Տեխնիկական առումով ընկերությունը վերազինման, սարքավորումների, օդային ու մալուխային գծերի փոխարինման կարիք ունի: Երբեմն բաժանորդներից լսում ենք արդարացի բողոքներ էլեկտրամատակարարման հետ կապված: Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է բաշխման գործառույթի բարելավումը»,-ասաց նա:

Նախատեսվող ներդրումների 27 տոկոսը կուղղվի էլեկտրահաղորդման գծերի փոխարինմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման համար կպահանջվի ընդհանուր ներդրումների 23 տոկոսը, որի շրջանակում բոլոր բնակիչները միացված կլինեն այդ համակարգին: Ցանցի ընդլայնման վրա կծախսվի միջոցների 13 տոկոսը: «Ամբողջ ծրագիրը երեք հիմնական փուլերի է բաժանված: Առաջին փուլով, որը կտևի մինչև 2020 թվականը, նախատեսված է իրականացնել ծրագրի 42 տոկոսը»,-նշեց Կարեն Հարությունյանը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում` էլեկտրաէներգիայի կորուստները կնվազեն առնվազն 4.6 տոկոսային կետով: «Ընթացիկ նյութական ու նորոգման ծախսերը կնվազեն շուրջ 50 տոկոսով: Մենք կունենանք հոսանքազրկումների տևողության և հաճախականության կտրուկ նվազում, կբացառվեն լարման շեղումների դեպքերը»,-ասաց Հարությունյանը:

Երկու օրից` նոյեմբերի 15-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկման կդրվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2018-2027 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]