Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին ազատազրկել 7 տարի ժամկետով

Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին ազատազրկել 7 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նիստի ընթացքում դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Սամվել Բաբայանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 7 տարի ազատազրկում:

«Մեղադրող կողմը գտնում է, որ ամբաստանյալ  Սամվել Անդրանիկի Բաբայանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Սանասար Անդրանիկի Գաբրիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի  2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի  ժամկետով:
Ամբաստանյալ Արմեն Նշանի Պողոսյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի  2-րդ մասով, և նրա նկատմամբ  որպես պատիժ նշանակել  ազատազրկում 3 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Կարեն Իշխանի Քոչարյանը` քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի  1-ին մասով, և նրա նկատմամբ  որպես պատիժ նշանակել  ազատազրկում 3 տարի ժամկետով:
Անդրանիկ Իշխանի Քոչարյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Մեղադրող կողմը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն պետք է չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:

Ժորա Գերասիմի Զաքարյանը պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում  2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով»,- նշեց դատախազ Արամյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարելով պաշտպանական կողմի ճառի նախապատրաստվելու հետ կապված  միջնորդությանը, նիստը հետաձգեց մեկ շաբաթով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

 Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին ,Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելուն՝` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]