Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «Լավ» կուսակցության հիմնադիր հայ անդամներն են

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «Լավ» կուսակցության հիմնադիր հայ 
անդամներն են

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնված նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին պաշտպանության նախարար Մերալ Աքշեներն է,  լուրջ հայտ է ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեջլիս մտնելու համար: Շատերն այս կուսակցությանը միանալու նպատակով լքել են «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը:

Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը վերջին օրերին կենտրոնացած է այն տեղեկատվության վրա, որ կուսակցության հիմնադիր անդամների շարքում երկու հայ կա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանցից մեկը «Լավ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Էլմաս Կիրակոսն է: Տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր. «Ես գնում եմ եկեղեցի, գիտեմ իմ Աստծուն: Ես հայ եմ և երբեք չեմ թաքցնի ինքնությունս: Թուրքիայի քաղաքացի եմ, սակայն ազգությունս հայ է»:

Թուրքական ԶԼՄ-ները հատկապես ուշադրություն են դարձրել կուսակցության մյուս հիմնադիր անդամի հայկական ծագման վրա՝ նշելով, որ նրա ազգային պատկանելությունը փորձ է արվել թաքցնել: Համաձայն թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների հայկական ծագում ունի կուսակցության փոխնախագահ Թայլան Յըլդըզը, ով աշխատել է Google-ում և հայտնի է որպես Google-ի «հանճարեղ զավակ»: Նա կուսակցության տեղեկատվության և տեխնոլոգիաների հարցերով պատասխանատուն է:

Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, հոկտեմբերի 25-ին ներկայացրել էր իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները:

Աքշեները որպես կուսակցության հիմնական նպատակ նշել է, որ պետք է պահպանել հանրապետության հիմնադրման փիլիսոփայությունը, սակայն քայլել ժամանակին համընթաց, ապահովել հավասար հնարավորություններ բոլորի համար, պահպանել սեփականության իրավունքը, հարգել դավանանքի և խոսքի ազատությունը, հասնել արդար ու անկողմնակալ դատական համակարգի, պայքարել կաշառակերության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]