ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին
13:27, 12 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում