Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի և երեք ամիս ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել վճարել տուգանք 6000 թուրքական լիրայի (շուրջ 1500 ԱՄՆ դոլար) չափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ջեմալի դեմ մեղադրանք էր ներկայացվել դեռ ամիսներ առաջ, սակայն դատարանը նրան արդարացրել էր:

Բողոքարկումից հետո դատարանը նոր վճռում որոշել է, որ Ջեմալը պարբերականների մեկում հրապարակված հոդվածում, գրելով Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասին, որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում, գովաբանել է նրանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]