Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում տարկետում վաղուց չկա. Աշոտ Ղուլյանը` ՀՀ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի մասին

Արցախում տարկետում վաղուց չկա. Աշոտ Ղուլյանը` ՀՀ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Հայաստանում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել զինծառայությունից տարկետման իրավունքը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ չպետք է գնալ հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը:

«Մենք միաժամանակ ստիպված ենք համադրել: Անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանակում ծառայելուց: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց Ղուլյանը:
Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդինե՞րն էլ են բանակ գնում, Ղուլյանը դրական պատասխան տվեց. «Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝  Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայել են և ծառայում են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]