1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դմիտրի Խվորոստովսկին հերքել Է իր մահվան մասին հաղորդումները

Դմիտրի Խվորոստովսկին հերքել Է իր մահվան մասին հաղորդումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հերքել Է իր մահվան մասին հաղորդումները: Facebook-ում երգչի պաշտոնական Էջում հայտնվել Է հետեւյալ գրությունը. «Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ Է եւ գտնվում Է տանը: Նա սպասում Է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն առանց աղբյուրը նշելու հայտնել Էր, որ Խվորոստովսկին մահացել Է: Դրանից հետո սենատոր Ելենա Միզուլինան եւ երգիչ Սերգեյ Լազարեւը իրենց ցավակցությունն են հայտնել: Դմիտրի Խվորոստովսկու մահվան լուրը հերքել Է նաեւ երգչի տնօրեն Մարկ Խիլդրյուն: Իր հերթին երգչի կինը՝ Ֆլորանս Խվորոստովսկայան ասել Է, որ իր ամուսինը ողջ Է եւ գտնվում Է տանը:

2015 թվականի հունիսին Խվորոստովսկու մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք: Նա բուժում Է անցել բրիտանական կլինիկայում եւ բեմ վերադարձել: 2016 թվականի աշնանը քիմիաթերապիայի բուժընթաց անցնելու անհրաժեշտության պատճառով երգիչը չեղարկել Էր իր ելույթը «Սիմոն Բոկանեգրա» բեմադրության մեջ Վիեննայի օպերայում: Բուժումից հետո իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 16-ին, նա բեմ Է բարձրացել Մայնի Ֆրանկֆուրտում: 2017 թվականի հունիսին Խվորոստովսկին համերգ Է տվել Կրասնոյարսկում: Մոսկվայի պետական կոնսերվատորիայում սեպտեմբերի 26-ին նշանակված ելույթը չեղյալ Է հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]