Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու լիազորությունը Նախագահից կանցնի լիազոր մարմնին

ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու լիազորությունը Նախագահից կանցնի լիազոր 
մարմնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը երկրի Նախագահից կանցնի լիազոր մարմնին, որը կֆիքսի կառավարությունը: Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունը կֆիքսի լիազոր մարմին, որն էլ կզբաղվի այդ խնդիրներով: «Մյուս փոփոխությամբ քաղաքական ապաստան ստանալու դիմումը քննարկելու 10-օրյա ժամկետը դարձնում ենք 30-օրյա՝ հնարավորություն տալով ավելի մանրամասն քննարկել այդ դիմումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխություններով  բողոքարկման կարգը կտեղափոխվի դատական տիրույթ: «Օրինագիծն ընդունելու դեպքում բողոքներն արդեն կստանա ոչ թե հանրապետության Նախագահը, այլ դրանք կուղղվեն դատարան»,- պարզաբանեց Վաչե Տերտերյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]