1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կապանի օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում

Կապանի օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն 
դոլարի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեծ արձագանք գտած՝ Կապանի օդանավակայանից շուրջ 27 տարվա դադարից հետո իրականացված թռիչքի մանրամասների և օդանավակայանի վերաբացման ժամկետների մասին «Արմենպրես»-ի հացերին պատասխանել է ՀՀ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

-Ի՞նչ փուլում են Կապանի օդանավակայանի վերաբացման ուսումնասիրությունները:

-Ներկայումս իրականացվում են թռիչքադաշտի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանի ուղևորահամալիրի նախագծման աշխատանքները:

-Ի՞նչ նշանակություն կունենա Կապանի օդանավակայանի վերաբացումը և ի՞նչ ուղղություններով են թռիչքներ իրականացվելու:

-Կապանի օդանավակայանի վերաշահագործարկումը կարևոր դեր կխաղա ինչպես Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ինչը իր հերթին դրականորեն կազդի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

-Ո՞րքան ներդրումներ են անհրաժեշտ դրա վերաբացման համար:

-Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի, ներառյալ ուղևորային համալիրը, թռիչքադաշտը, աերոդրոմային ծառայությունները, անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում:

-Ե՞րբ է նախատեսվում օդանավակայանի վերաբացումը:

-Շուրջ մեկ տարվա ընթացքում:

-Առաջին փորձնական վայրէջքից հետո ի՞նչ դիտարկում են կատարվել: Ի՞նչպես ընթացան այդ տեխնիկական աշխատանքները:

-Կատարված փորձնական թռիչքի արդյունքում ամենակարևոր հետևությունը կայանում է նրանում, որ վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո թռիչքուղին և թռիչքադաշտը հնարավոր կլինի շահագործել:

-Օդային ի՞նչ փոխադրամիջոցներ են օգտվելու օդանավակայանից:

-Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն վերանորոգման աշխատանքների ավարտի փուլում, ներկայումս դիտարկվում է մինչև 30 տեղանոց օդանավերի շահագործման հնարավորությունը:

-Ի՞նչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ օդանավակայանի վերագործարկումը:

-Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օդանավակայանի շահագործում մեծ ռազմավարական նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության առումով,  և Կապանի օդանավակայանի շահագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանում ներքին օդային փոխադրումների կայացման համար, ինչպես կանոնավոր չվերթերի առումով այնպես էլ ընդհանուր նշանակության (փոքր ավիացիա) զարգացման համար:

Վահե Հակոբյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]