Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում նախագահական ընտրություններ են ընթանում

Իրանում նախագահական ընտրություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեաթերթիկներում չորս թեկնածուների անուններն են, այդ թվում՝ նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան: Առաջին երկուսը համարվում են բացահայտ ֆավորիտներ, ընդ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, նրանց հաղթելու շանսերը մոտավորապես հավասար են: 
Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա չհաջողվի անել թեկնածուներից որեւԷ մեկին, կկայանա երկրորդ փուլ, որտեղ կմրցակցեն առաջին փուլի երկու առաջատարները:
Պաշտոնապես հայտարարված Է, որ քվեարկությունը շարունակվելու Է մինչեւ ժամը 18:00-ն, բայց այն կարող Է երկարացվել ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի որոշմամբ:
Ազգային ընտրական հանձժնաժողովի տվյալներով՝ երկրում ընդամենը ձայնի իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ: Տեղական ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կկազմի առնվազն 70 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]