Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Անուշ» օպերայի ներկայացումը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 և այդ դերում նրա բեմելի 75-ամյակներին

«Անուշ» օպերայի ներկայացումը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 և այդ 
դերում նրա բեմելի 75-ամյակներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ապրիլի 21-ին կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. ներկայացումը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին: Մինչ ներկայացումը նախատեսված է նաև հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ավագ Պետրոսյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը:

Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն օպերային երգիչ Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած հայկական օպերային որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ և բեմական նկարագիրն ընկալվում է նախևառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: Այդպիսիք են Սարոն և Սանթուրը Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Կարոն՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», Տիրիթը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաներում և այլն

Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում, և ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում և բազմակողմանի էր դառնումՙ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որտեղ ի հայտ են եկել նրա վոկալ-մասնագիտական և դերասանական լավագույն առանձնահատկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]