Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուշարձանների միջազգային օրը կանցկացվի «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո

Հուշարձանների միջազգային օրը կանցկացվի «Հայաստանի մշակութային 
ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:

Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական և սոցիալական կարևոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]