Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտարարվել Է Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագիրը

Հայտարարվել Է Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ինչպես պատմել Է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել Է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ Է գտել 49 կինոժապավեն:
Փառատոնի հիմնական ծրագիրը ներառում Է 18 կինոնկար: Դրանց թվում են՝ ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Անսիրություն» գործը: Նաեւ այս կատեգորիայում ներկայացված են ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի եւ Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ամերիկուհի Սոֆյա Քոփոլայի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի եւ ուրիշների աշխատանքները: 
Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, փառատոնի բացման եւ փակման արարողությունը վարելու Է իտալացի ականավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին: Բացման ֆիլմը դառնալու Է Առնո Դեպլեշենի «Իզմայիլի ուրվականները» կինոնկարը:
Կինոստուգատեսի ժյուրիի նախագահն այս տարի կդառնա իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի Լազուրե ափի Կանն առողջարանային քաղաքում անցկացվում Է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ A կատեգորիային պատկանող Կաննի միջազգային կինոփառատոնը: 2002 թվականին Միջազգային կինոփառատոնն ստացել Է «Կաննի փառատոն» պաշտոնական անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]