1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ունի առավելություններ, որոնք կարող է ներկայացնել աշխարհին. «CityBranding» ընկերության տնօրեն

Հայաստանն ունի առավելություններ, որոնք կարող է ներկայացնել աշխարհին. 
«CityBranding» ընկերության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարող է հաջողությամբ  ներկայացնել աշխարհին: Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում նման կարծիք հայտնեց Ռուսաստանում գործող «CityBranding» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Դուբեյկովսկին: «Հիանալի երկիր է Հայաստանը:  Մարդիկ ասում են, որ Հայաստանը փոքր երկիր  է, դրա համար աշխարհում որոշ մարդիկ չգիտեն այս երկրի մասին: Բայց Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել ողջ աշխարհին: Բրենդավորումը ոչ թե խնդիրների մասին խոսելն է, քանի որ մյուսներին չեն հետաքրքրում ձեր խնդիրները, այլ խոսելն է այն մասին, թե ի՞նչ կարող եք անել, որո՞նք են ձեր առանձնահատկությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դուբեյկովսկին:Նրա խոսքով՝ բրենդավորման հարցերով ոչ թե պետք է մեկ մարդ կամ մեկ բաժին զբաղվի, այլ բոլոր բնակիչները պետք է դառնան տվյալ տեղանքի բրենդավորման հենակետը: «Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:

Նա նաև  նշեց, որ իրազեկվածությունը երկրների ամենակարևոր չափանիշն է  կորպորատիվ բրենդավորում անելիս: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են երկրի բրենդավորման մասին, չեն կարող անտեսել երկրի պատմությունը, ավանդույթները:

«CityBranding» ընկերության գործադիր տնօրենն ընդգծում է, որ երկրների մասին առաջինը մարդիկ տեղեկանում են դեռ դպրոցական տարիքից՝ աշխարհագրության, պատմության, գրականության դասագրքերից: Երկրի ներկայացման համար շատ է օգտագործվում նաև մշակույթն ու խոհանոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]