Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավը շարունակել է Արագածոտնի 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 20-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների հետ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դիմելով հավաքվածներին, ընդգծեց, որ միասին կարևոր առաքելություն ունեն իրականացնելու` երկրում արդարություն հաստատել, քանի որ հայ ժողովուրդն ազատություն ու արդարություն սիրող ազգ է: «Մենք արդարության համար տարիներ շարունակ պայքարել ենք ու այդ պայքարից հոգնելու իրավունք չունենք, որովհետև բազմաթիվ հայրենակիցներ իրենց կյանքը զոհել են, որպեսզի մենք ազատ, անկախ ու արդար երկիր ունենանք»,- ասաց Մարտիրոսյանը:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն էլ ընդգծեց, որ եկել է մի պահ, երբ հնարավոր է խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, քանի որ իշխող քաղաքական ուժը բավարար ձայներ չունի: Նա վստահեցրեց, որ հաջողության հասնելու դեպքում իրենք լուրջ փոփոխություններ են իրականացնելու տնտեսության ոլորտում` ընդգծելով, որ ներկայացնելու են համարձակ տնտեսական ծրագիրը, որն էլ ձևավորելու է երկրի պետական բյուջեն:

Աշտարակի բնակիչների հետ հանդիպելուց հետո դաշինքի անդամներն ուղևորվել են Ապարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]