Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շուրջ 5 անգամ ավելացել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը

Շուրջ 5 անգամ ավելացել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 16  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 66.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 528.8 մլն. դրամ կամ 1 089.3 հազ. ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանին տրամադրվել էր 32,8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել էր 102,7 մլն դրամ համ 211,8 հազար ԱՄՆ դոլար: Այս տարի շուրջ 5 անգամ ավելացել է գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները:

 Այս տարվա հունվարին ստացված օգնության 38.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` մանածագործական իրերը, 15.9%-ը` պլաստմասսա և դրանցից իրերը, 10.0%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.4%-ը` արվեստի ստեղծագործությունները, իսկ 10.5%-ը` մնացած ապրանքները:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 48.5%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, որը Հայաստանին տրամադրել է 528,1 հազար ԱՄՆ դոլարի օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է շուրջ 10 անգամ:

Մարդասիրական օգնության մոտ 28 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին: Նա այս տարվա հունվարին Հայաստան է ուղարկել 304,2 հազար դոլարի օգնություն,   իսկ նախորդ տարվա հունվարին` 43,3 հազար: Օգնության արժեքն այս տարվա հունվարին ավելացել է շուրջ 7 անգամ:

Շուրջ 9 անգամ ավելացել է  նաև Գերմանիայից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը: 2017 թվականի հունվարին այն կազմել է 44,2 հազար դոլար, իսկ նախորդ տարվա հունվարին` 4,8 հազար: Գերմանիայի մասնաբաժինը Հայաստան ուղարկվող ընդհանուր մարդասիրական օգնության մեջ կազմում է 4,1 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]