Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարչապետը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ՀՀԿ տեսլականը

Վարչապետը  ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ՀՀԿ տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում պետք է ունենանք այնպիսի ռազմավարություն, որի արդյունքում չի տուժի հայ ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը, կբացառվի խնդրի ռազմական ճանապարհով լուծումը: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Առաջին հերթին մենք պետք է ունենանք մարտունակ և ուժեղ բանակ, որպեսզի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու  ցանկություն չլինի մեր հակառակորդի մոտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում հայկական կողմը պետք է ունենա ռազմավարություն, որի արդյունքում չի տուժելու հայ ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը

Վարչապետի խոսքով` իրենք ունեն  նաև ռացիոնալ, բանակցությունների արդյունքում  հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը  շրջանցելու տարբերակ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]