Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան

Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսվելը պատրիարքարան էր ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել այդ  ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում էր. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»: Ուշագրավ է, որ Աթեշյանը գրությունը հրապարակել էր միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է ընտրություններում:

Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպման ցանկություն հայտնած խմբում լինելու են Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]