Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկացած կուսակցությունում կան միջադեպեր հրահրող մարդիկ. Ամիրյանն անդրադարձավ Ջրառատ դեպքերին

 Ցանկացած կուսակցությունում կան միջադեպեր հրահրող մարդիկ. Ամիրյանն 
անդրադարձավ Ջրառատ դեպքերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը դատապարտում է Ջրառատում տեղի ունեցած բախումները: Նրա խոսքով, նման մարդիկ պետք է պարտադիր օրենքի առաջ պատասխան տան: «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Ամիրյանը:

Դիտարկմանը, որ որոշ ընտրական տարածքներում նույն կուսակցության թեկնածուներն են իրար դեմ պայքարում, երբեմն անցնելով օրինականության սահմանները, Արմեն Ամիրյանն ասաց. «Դա փաստում է, որ մեր հասարակության մեջ մշակութային պակաս կա, մենք պետք է լրացնենք այդ պակասը»: ՀՀԿ-ի շանսերն առաջիկա ընտրություններում նա գնահատում է բարձր, իսկ իրենց ծրագրերը՝ շատ իրատեսական:

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որին հաջորդել էին կրակոցներ ու դանակահարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]