1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած գրության մասին

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանի 
ուղարկած գրության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված գրության վերաբերյալ, որով նահանգապետարանը պատրիարքի ընտրությունների գործնթացի սկսելը համարում է «իրավաբանորեն անհնար»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը մի խումբ հոգևորականների հետ գնալու են Ստամբուլի նահանգապետարան:

«Ստամբուլի նահանգապետարան կատարվելիք այցին ես չեմ մասնակցելու: Այցի ժամանակ հոգևորականները պարզաբանելու են պատրիարքի տեղապահի ընտրությունների կազմակերպման տրամաբանությունը: Դրանից հետո հայտարարություն կլինի: Այդ ամենը տեղի կունենա առաջիկա օրերին և ես էլ այդ ընթացքում այստեղ կլինեմ»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:

Պատրիարքի տեղապահի ընտրության ավարտին տեղապահի ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրապարակել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից ուղարկված մի գրություն, որով պատրիարքական ընտրությունների գործընթացի սկսելը համարվում է «իրավաբանորեն անհնար»:

Աթեշյանը գրությունը հրապարակել էր այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ինքը չի ընտրվել տեղապահի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]