1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք»-ի ահազանգի հիման Նոր Նորքում մարզադպրոցի միջադեպի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

   «Ելք»-ի ահազանգի հիման Նոր Նորքում մարզադպրոցի միջադեպի առթիվ 
ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգայնի ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել սպորտդպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ իրենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էին իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ, եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այդտեղ քարոզչություն անել չի կարելի:

Պատգամավորը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:

«Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել»,- նշված է գրառման մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Ելք» դաշինքի անդամների կողմից կատարված ահազանգի հիման վրա դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]