Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն «Էյր Արմենիա» ընկերության մոտ հայտնաբերել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ

ՊԵԿ-ն «Էյր Արմենիա» ընկերության մոտ հայտնաբերել է պետական տուրքի 
առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2015-ի համեմատ՝ 2016 թվականի ընթացքում և 2017-ի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճել է իրավախախտումների վերաբերյալ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից ստացված փաստաթղթաշրջանառության ծավալը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եթե 2015 թվականին ստացվել է 1080 փաստաթուղթ, ապա 2016-ին՝ արդեն շուրջ 2000»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

Վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ: Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախ­տելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ: 

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]