Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիմ Չեն Նամին թունավորած կանանց մահապատիժ Է սպառնում

Կիմ Չեն Նամին թունավորած կանանց մահապատիժ Է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի դատախազությունը որոշել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեղադրանքներ առաջադրել այն երկու կանանց, որոնք ավելի վաղ ձերբակալվել Էին այդ գործով: 
Եթե դատարանը ճանաչի նրանց մեղքը, ապա կանանց մահապատիժ Է սպասում, հայտնել Է երկրի գլխավոր դատախազ Մոհամեդ Ափանդի Ալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Հետաքննության համաձայն՝ կանանց մեղադրում են այն բանում, որ նրանք Մալայզիայի օդանավակայանում VX թունավոր նյութ են փոշեցրել Կիմ Չեն Նամի դեմքին: Այդ քիմիկատը խիստ նյարդակաթվածահարական ազդեցություն ունի:
Սպանության տեսագրության մեջ, որը հայտնվել Է զանգվածային լրատվամիջոցներում, երեւում Է, թե ինչպես են բաց գույնի պիջակով եւ ջինսով տղամարդուն մոտենում երկու կանայք եւ ինչ-որ բան նետում նրա դեմքին: Այնուհետեւ տղամարդը մոտենում Է օդանավակայանի աշխատակիցներին, ինչից հետո նա վատանում Է:   
Հավելենք, որ Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ կասկածում են տասը մարդու, ներառյալ Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանության բարձրաստիճան մի աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիկորեական լրտեսներ են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]