Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կուբայական սիգարների վաճառքներն աճել են մինչեւ կես միլիարդ դոլար

Կուբայական սիգարների վաճառքներն աճել են մինչեւ կես միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին աշխարհում կուբայական սիգարների վաճառքներն աճել են հինգ տոկոսով՝ մինչեւ 445 միլիոն դոլար՝ չնայած պրեմիում-դասի ապրանքների շուկայի լճացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը: 
Այս տարի Հավանայում գտնվող Habanos կուբայական սիգարների արտահանող ընկերությունն ակնկալում Է վաճառքների չափավոր աճ եւ նպատակ ունի ծավալվել Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի շուկաներում, հայտնել Է կորպորացիայի փոխնախագահ Խավիեր Տերեսը:      
Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացումը զգալի ազդեցություն չի գործել Habanos-ի ապրանքների շրջանառության վրա, նշել Է Տերեսը: Այնուամենայնիվ ամերիկացի զբոսաշրջիկների աճած հոսքը մեծացրել Է կղզում սիգարների վաճառքները: 
Habanos-ի բաժնետոմսերի կեսը պատկանում Է Կուբայի կառավարությանը, ընկերության առեւտրանիշերի թվում են Cohiba-ն, Monteсristo-ն եւ Romeo y Julieta-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]