Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի պետհամալսարանում կազմակերպվել է Հայրենյաց պաշտպանի տոնին նվիրված միջոցառում

Արցախի պետհամալսարանում կազմակերպվել  է Հայրենյաց պաշտպանի տոնին 
նվիրված միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայրենյաց պաշտպանի օրվան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանը, ով  շնորհավորել  է հայրենյաց  բոլոր  պաշտպաններին,  կարևորել   նրանց անձնուրաց   ու  հայրենանվեր առաքելությունն Արցախի  պաշտպանության սուրբ գործում:

Մ.  Մինասյանը շնորհակալագրեր  է հանձնել  Արցախի պաշտպանության բանակի «Ասպետ»  համույթին և մի խումբ կամավորական ուսանողների, ովքեր ապրիլյան պատերազմի  օրերին ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին:

Միջոցառման  ցուցադրվել  է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների,  հասարակայնության  հետ  կապերի  և լրատվության բաժնի նկարահանած Խիզախում» ֆիլմը, որը պատմում  է  ԱրՊՀ  այն ուսանողների մասին, ովքեր եղել են ապրիլյան մարտական գործողություններին ականատեսն  ու մասնակիցը:

Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը հայրենասիրական  երգերով  հանդես  է  եկել  ՊԲ  «Ասպետ» համույթը, որից  հետո համալսարանի ֆակուլտետների միջև  անց է կացվել  հայրենասիրական  երգերի խաղ-մրցույթ:

Շարքային Հայկ Խաչիյանը նշել  է, որ Հայրենյաց պաշտպանի տոնը մեծ խորհուրդ և կարևորություն ունի իր համար: «Նման  միջոցառումները ոգևորում  են զինվորներիսմի պահ մենք  կարծես կտրվում ենք  զինվորական  առօրյայից՝  ստանալով  մեծ  ուժ  ու  լիցք: Հպարտանում   ենք՝   տեսնելով    մեր  թիկունքում   կանգնած   ազգին նվիրյալ   երիտասարդներ  ու    առյուծ   տղաներ   ծնողսնող  ու  դաստիարակող   հայ   մայրերին: Տոնի ռթիվ շնորհավորում  եմ  բոլորիս՝  շարքային  զինվորից  մինչև  գեներալ՝  ցանկանալով   մեզ  առողջություն, երջանկություն, հաջողություններանփորձանք   ծառայությունհամայն  հայությանն ու   ողջ   աշխարհին   խաղաղությունՀավաստիացնում եմ   ձեզ, որ սահմանին կանգնած  յուրաքանչյուր զինվոր միշտ պատրաստ է ցանկացած     գնով   թշնամու  ոտնձգություններից պաշտպանել  իր  հայրենիքը»,-ասել  է   Հ.   Խաչիյանը:

ԱրՊՀ     ուսանողների     հետ   տարվող   աշխատանքներիհասարակայնության  հետ  կապերի    և    լրատվության  բաժնի  պետ   Զարինե  Սառաջյանն   էլ նշել  է, որ  Հայրենյաց   պաշտպանի օրը  բոլորի  տոնն  է: «Յուրաքանչյուր  ոք, ով ապրում  է Արցախում,   ինքնին  հայրենյաց  պաշտպան  է: Միշտ   հիշենք.  hայրենիքից լավ տեղ չկա  աշխարհում:

Եկեք միասին հաղթահարենք  բոլոր դժվարություններն ու միասին էլ  կերտենք  մեր  հայրենիքի ապագան»,-նշել  է  Զ.  Սառաջյանը:

Միջոցառմանը  ներկա  էին   համալսարանի    պրոֆեսորադասախոսական  կազմը,  ուսանողներ  և  ՊԲ  զինծառայողներ, հյուրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]