Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել կալանավորված Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ

ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել կալանավորված Արթուր Սողոմոնյանի առողջական 
վիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Պրազաբանման մեջ ասվում է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից:

Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին:

Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն և նշանակվել դեղորայքային բուժում:

Ներկայում Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]