Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն, որը կգլխավորի իր տեղակալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է փետրվարի 22-ին Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում: «(Այդ քայլի) միակ նպատակն արդյունավետության բարձրացումն Է՝ առանց հակաահաբեկչական գործունեության բնագավառում գոյություն ունեցող մանդատների փոփոխման»,- ասել Է Գուտերիշը:       
«Այն Գլխավոր ասամբլեային կզեկուցի իմ միջոցով»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել Է Գուտերիշը, այդ վարչության գործունեությունը չի ոտնահարի կազմակերպության անդամ պետություններից որեւԷ մեկի  ազգային ինքնիշխանությունը:
«Մեր նպատակն Է ՄԱԿ-ի մեջ մտնող երկրների հետ ամրապնդել գործընկերությունը ահաբեկչության անդրազգային հիմնախնդրի դեմ պայքարում, որն անհրաժեշտ Է լուծել հնարավորինս շուտ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]