Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-ին հանդիպել է շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դիմելով ներկա դեսպաններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նա հատկապես հատկանշական համարեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում տասնյակ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի համատեքստում։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am