Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Ցեղասպանության մասին 
պատմող «Խոստում» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր  հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Էլթոն Ջոնի հիմնադրամը, երեկույթը կանցկացվի փետրվարի 26-ին, որին մասնակցություն կունենա նաև հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշը:

«Մեզ համար բավական է միայն տեսնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման տեմպերը 1990-ականների կեսերին Ռունադայի ցեղասպանությունից հետո, որպեսզի հասկանանք մարդու իրավունքների կոպիտ խախտումների և վայրագությունների ու հանրային առողջության ճգնաժամի կապը: Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության և այսօր սոցիալական կյանքի վրա այդ ամենի ազդեցության մասին»,- ասել է Էլթոն Ջոնը:

Նա հավելել է, որ «Խոստում» ֆիլմն արտացոլում է, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա: «Մենք լի ենք վճռականությամբ այս հրաշալի ֆիլմի մասին տեղեկատվություն տարածելու հարցում, որպեսզի ստիպենք մարդկանց գործել հենց հիմա: Մենք պատիվ ունենք մեր երեկոյի ընթացքում ձեզ ներկայացնելու «Խոստում» ֆիլմը»,- ասել է երգիչը:

Էլթոն Ջոնի հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշն էլ ընդգծել է, որ իրենց համար մեծ պատիվ է հիմնադրամի կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված ֆիլմը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]