Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայում անցկացվող  MUNDUS VINI 
հեղինակավոր մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ  «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards»  մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից:

MUNDUS VINI մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001 թվականից և  համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են  աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամների կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ Ոսկի, Ոսկի և Արծաթ մրցանակներին։

Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն  այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։

Հայկական գինիների մասնակցությունը MUNDUS VINI–ի մրցանակաբաշխությանը  կբարձրացնի նրանց ճանաչելիությունը, իսկ մրցանակակիր գինիների համար կդյուրինացնի շուկա մուտք գործելը:

Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են  ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում  գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝

1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines

2. Վայք Գրուպ ՓԲԸ

3․Օլդ Բրիդջ ՍՊԸ

4. Քյօշ ՍՊԸ

5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս

7․Գետնատուն ՍՊԸ

8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor

9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ

10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո

11․Մեծ Սյունիք ՓԲԸ

12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines

13․ՎանԱրդի ՍՊԸ

14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines

15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ

16․ Մարան ՍՊԸ

17․ Տրինիտի ՍՊԸ

18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ

19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի 

MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի /CBI/ կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]