Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բոլիվիացի խորհրդարանականները կհետևեն Արցախի Սահմանադրության հանրաքվեին

Բոլիվիացի խորհրդարանականները կհետևեն Արցախի Սահմանադրության 
հանրաքվեին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ  Ալիսիա Կանկիին, Նելլի Լենսին, Մարիո Միտային և աշխատակազմի ներկայացուցիչ Սանդրա Կիրոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջին անգամ է Ազգային ժողովում հյուրընկալում Բոլիվիայից ժամանած պատվիրակության և երախտագիտություն է հայտնել, որ Արցախի համար շատ կարևոր քաղաքական իրադարձության օրը նրանք երկար տարածություն են հաղթահարել, որպեսզի աշխարհին ներկայացնեն հանրաքվեի ողջ ընթացքը:

Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի պատգամավոր Ալիսիա Կանկի Կոնդորին, ներկայացնելով Բոլիվիայի և Լեռնային Ղարաբաղի պատմության նմանությունները, կարևորել է Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքներին հետևելու բարձր կամքն ու պատրաստակամությունը, ինչի վառ ապացույցն է նոր Սահմանադրությունը:

«Մենք նույնպես պայքարում ենք ժողովրդավարական արժեքների համար, ուստի՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և մաս կազմել այս կարևոր պատմական իրադարձությանը»,- նշել է Ալիսիա Կանկին:

Բոլիվիայի խորհրդարանական Մարիո Միտան պատգամավորների պալատի նախագահի և բոլիվիացիների անունից ողջունելով ԱԺ նախագահին, վստահություն է հատնել, որ Սահմանադրական բարեփոխումներն Արցախում  հաջողությամբ կպսակվեն՝ հավելելով, որ իրենց համար մեծ հետաքրքություն է ներկայացնում Արցախի փորձը:

Այնուհետև Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]