Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարներն Իտալիայում արդեն ութ փրկվածների են հայտնաբերել ձնով ծածկված հյուրանոցում

Փրկարարներն Իտալիայում արդեն ութ փրկվածների են հայտնաբերել ձնով ծածկված հյուրանոցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները հայտնաբերել են ութ մարդու, որոնք ողջ են մնացել Իտալիայի Աբրուցո լեռնային տարածաշրջանում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել Է RaiNews24 հեռուստաալիքը:  
Ինչպես նշվում Է, նրանց մեջ կան փոքր տարիքի երկու երեխաներ, ինչպես նաեւ երեք կանայք: Ավելի վաղ հաղորդվել Էր հյուրանոցում գտնված վեց տուժածների մասին:
Պատահարի վայրում հունվարի լույս 20-ի ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են փրկարարա-որոնողական աշխատանքները: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձնահյուսի իջնելու պահին շենքում գտնում Էր 35 մարդ:
Նախօրյակին ձյան տակից հաջողվել Էր դուրս բերել երեք զոհվածների մարմիններ: Ընդ որում տեղի իշխանությունները նշում են, որ զոհերի ստույգ թիվը դեռեւս հայտնի չԷ, եւ հնարավոր են համարում դրա ավելացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը`  EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]