1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՊՆ-ին

 Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելել են «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից:

Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը, լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 000 կոնտեյներ: Արթուր Առաքելյանի խոսքով՝ ընկերության ենթակառուցվածքային հնարավորությունները բավական տպավորիչ են:

«Ապավեն»-ի տնօրինության հավաստմամբ` իրենց ներկայիս ռեսուրսները կբավարարեն, եթե անգամ աշխատանքների ծավալը քառապատկվի: Նախարարը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին ու խնդիրներին։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում խոշոր փոխադրողների հետ` հստակեցնելու բեռնափոխադրման գործընթացում առաջացող խնդիրներն ու խոչընդոտները: Լսելով նաև «Ապավեն»-ի տնօրինության առաջադրած հարցերը` նախարարը խոստացավ քննարկել դրանք օտարերկրյա իր գործընկերների հետ և փորձել լուծումներ գտնել:

Վահան Մարտիրոսյանը շրջեց նաև մաքսային ծառայության պահեստում, զրուցեց աշխատակիցների հետ: Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կարևոր խնդրի շուրջ: Տևական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլևս շահագործման ենթակա չեն: Այդ գույքի շուրջ իրավական խնդիր է առաջացել. մոտ 400 կոնտեյներ դատարանով ճանաչվել է տիրազուրկ: «Ապավեն» ընկերությունը նախարարի խնդրանքով բարի կամք դրսևորեց ու համաձայնեց փոխանցել այդ գույքը` երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու»,- նշեց նախարարի առաջին տեղակալը: Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն անհրաժեշտ նպատակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]