Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացահայտվել Է Galaxy Note 7-ի պայթյունների պատճառը

Բացահայտվել Է Galaxy Note 7-ի պայթյունների պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ի մասնագետները բացահայտել են Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնաբռնկման պատճառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կորպորացիայի իրազեկ աղբյուրներ: 
Ինչպես եւ ենթադրվում Էր, ինքնաբռնկումների պատճառը կուտակիչներն Էին: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, առանձին մոդելներում մարտկոցը չափազանց մեծ Է եղել, ինչը հանգեցրել Է գերտաքացման: Ընդ որում՝ խոտանը հայտնաբերվել Է ոչ միայն այն կուտակիչներում, որոնք արտադրվում Էին Samsung-ի դուստր ընկերությունում, այլեւ նրանց մեջ, որոնք պատրաստվում Էին Amperex Technology հոնկոնգյան ֆիրմայի կողմից:    
Հետաքննությանը մասնակցել են Samsung-ը, ինչպես նաեւ մի քանի այլ ընկերություններ, որոնք հանդես են եկել որպես անկախ փորձագետներ: Պաշտոնական հաշվետվությունը հրապարակվելու Է հունվարի 23-ին:
Մոդելը վաճառքի Էր հանվել 2016 թվականի օգոստոսին: Երկու ամիս անց, դրանց ինքնաբռնկման բազմաթիվ դեպքերից հետո, կորպորացիան նախ կասեցրել Է վաճառքները, իսկ հետո ամբողջովին դադարեցրել արտադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]