Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դեպի Մարս թռիչքը նմանակող տեւական գիտափորձ Է սկսվել

ԱՄՆ-ում դեպի Մարս թռիչքը նմանակող տեւական գիտափորձ Է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայան կղզիներում դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման նոր գիտափորձ Է սկսվել: Ինչպես հայտնել են դրա կազմակերպիչները, ութ ամսվա ընթացքում հինգ կամավորներ ԱՄՆ-ից եւ մեկը Մեծ Բրիտանիայից կապրեն գործնականում լիակատար մեկուսացման մեջ՝ Մաունա Լոա քնած հրաբխի լանջին հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Կարմիր մոլորակի բնանկար Է հիշեցնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
Սա նման կարգի թվով արդեն հինգերորդ գիտափորձն Է տվյալ օբյեկտում, որը կազմակերպել Է Հավայիի նահանգի համալսարանը եւ ֆինանսավորում Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):     
Ներկայիս նախագծին մասնակցելու համար 700 հավակնորդներից ընտրված գիտնականների խմբի մեջ են մտել չորս տղամարդ եւ երկու կին: NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի մասնագետները հուսով են, որ գիտափորձը կօգնի նախախապատրաստելու դեպի Կարմիր մոլորակ մարդու առաջին թռիչքը, որն ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը հույս ունի իրականացնել 2030-ական թվականներին:    
Փորձագետները պլանավորում են ուսումնասիրել մի շարք բժշկական եւ հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են ծագել տիեզերանավի անձնակազմի համար: 
Համալիրի սահմաններից դուրս մարդկանց հետ ֆիզիկական շփումներ չեն լինի: Նրանք կսնվեն բացառապես «տիեզերական»՝ սառեցված, սուբլիմացված եւ պահածոյացված կերակրով:  
Գիտափորձի մասնակիցների եւ նրանց ղեկավարների միջեւ ռադիոկապը կիրականացվի 20-րոպեանոց հապաղումով. հենց այդքան ժամանակ Է պահանջվում Երկրի եւ Մարսի միջեւ ազդանշանի անցնելու համար: 
Առաջին նման գիտափորձը Հավայիներում կայացել Է 2013 թվականին: Առաջին երկու խմբերն այնտեղ ապրել են չորսական ամիս, երրորդը՝ դիմացել Է կրկնակի ավելի, չորրորդը՝ մի ամբողջ տարի:   
Դեպի Կարմիր մոլորակ թռիչքի նմանակման նման բոլոր գիտափորձերից ամենաերկարատեւը համարվում Է «Մարս-500»-ը, որն անցկացվել Է 2010 – 2011 թվականներին Ռուսաստանում: Վեց կամավորներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Չինաստանից լիակատար մեկուսացման մեջ են եղել 520 օր. այդքան կտեւի ենթադրյալ թռիչքը Մարս եւ դեպի հետ: Ծրագիրն իրականացրել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը՝ Եվրոպայի տիեզերական  գործակալության մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]