Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել Է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը

ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել Է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել Է շուրջ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթղթերը, որոնցից հանված Է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչեւ 1990-ական թվականները: Դրանք նաեւ լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, ինչպես նաեւ վիետնամական եւ կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել Է հեռուստաալիքը: 
ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել Է իրոք ամբողջ արխիվը: Ինչպես նշել Է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն Է, այն բովանդակում Է ինչպես լավը, այնպես Էլ վատը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]