Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները զուգահեռ մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն այս պահին երթևեկելի են: Իրականացվում են նաև մայթերի մաքրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]