Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն քաղբանտարկյալների

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական contact.az լրատվական կայքը:

Ակցիան իրականացվել է Ադրբեջանում գործող  REAL ընդդիմադիր շարժման գրասենյակում, որին մասնակցել են նաեւ նախկին քաղբանտարկյալներ:

Ակցիայի ժամանակ մասնակիցները հավաքել են գրքեր, նամակներ եւ տարբեր նվերներ, որոնք պատրաստվում են փոխանցել քաղբանտարկյալներին:

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ ուշադրություն էր հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ:

Յունուսը Եվրախորհրդարանում ներկայացրել էր 160 քաղբանտարկյալների ցուցակը և հորդորել է պատգամավորներն ակտիվ պայքար մղել` նրանց ազատ արձակելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]